Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|
09:31 - 22 հունվարի, 2020

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ դատախազությունը երեկ ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել