Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|
10:56 - 05 մարտի, 2020

Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ |factor.am|

factor.am: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթեցրմամբ։ Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 35 դեմ, և 1 ձեռնպահ ձայներով։

Մասնավորապես, նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Փոփոխություններով նախատեսվում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել