Դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ․ Արտակ Զեյնալյան |tert.am|
08:30 - 29 ապրիլի, 2019

Դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ․ Արտակ Զեյնալյան |tert.am|

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց առողջության պահպանման խնդիրն իրենց ուշադրության կենտրում է։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարեփոխումների շրջանակում այս անձինք կարող են նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշական օգնության ու սպասարկման իրավունքից օգտվել՝ պետության կողմից տրամադրվող անվճար պայմաններով։

Նախարարն անդրադարձավ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին։

«Դատավորների կողմից թույլ տված կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ, որոնցից 4-ը կարճվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը գտնվում է ընթացքի փուլում»,-ասաց Արտակ Զեյնալյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել