Դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել |news.am|
17:57 - 31 հոկտեմբերի, 2019

Դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել |news.am|

news.am:  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունն է ներկայացրել Արդարադատության նախարարություն և Կարգապահական հանձնաժողով։ Այս մասին հայտնում է պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ հենց ինքն է ներկայացրել միջնորդությունը։

«Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունը, ունենալով վարույթ հարուցելու հնարավորություն, այս հաղորդումը պատշաճ քննարկման առարկա կդարձնի և վարույթ կհարուցի։ Կարգապահական պատասխանատվաության միջոցը նման իրավիճակներում բխում է արդար դատաքննության իրավունքից և արդարադատության շահերից»,-նշեց Վարդևանյանը։

Նա շեշտում է՝ հարցն անմիջապես Բարձրագույն դատական խորհուրդ հասցնել չեն կարող, ուստի միջնորդավորված դիմել են Կարգապահական հանձնաժողով և Արդարադատության նախարարությունը։

«Սա շատ ակնհայտ դեպք էր, երբ խոսում ենք, որ դատավորը ակնհայտ հիմք ունի ինքնաբացարկ հայտնելու և չի հայտնում, խոսքը գնում է մերձավոր ազգականի մասին, ակնհայտ կողմնակալության հիմքի մասին, բայց դատարանը այդ հարցը քննության առարկա չի դարձնում»,-հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել