Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը |news.am|
10:00 - 09 հուլիսի, 2019

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը |news.am|

news.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու վերաբերյալ։

Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ պաշտպանի՝ փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։

Պաշտպանը միևնույն ժամանակ, որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել