Ոստիկանության կենտրոնական բաժին հունվարի 21-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից ահազանգ է ստացվել նրա աշխատասենյակի պատուհանին կրակոցի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ աշխատասենյակի երկշերտ ապակին կոտրված է և հայտնաբերվել է կրակված գնդակ: Դեպքի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն: