Դատարանը դարձյալ մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը |shantnews.am|

12:18 - 17 սեպտեմբերի, 2019

shantnews.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ մերժելով միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել