Դատարանը թույլ է տվել դատական սխալ․ դատախազ |pastinfo.am|
07:52 - 03 փետրվարի, 2020

Դատարանը թույլ է տվել դատական սխալ․ դատախազ |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է դատական սխալ՝ մասնավոր շահին անհիմն առավելություն տալով հանրային շահի փոխարեն, ուստի Առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման։ Ըստ նրա՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր: Վերջինիս որոշման դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել