news.am: Թբիլիսիի քաղաքային դատարանը ընտրել է կալանքը որպես խափանման միջոց Վրաստանի նախկին պաշտպանության նախարարի, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ, որը ձերբակալվել էր հունիսի 21-22-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կայացած հանրահավաքում անկարգությունները կազմակերպելու գործով։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում կատարելով Հանրային հեռուստատեսությանը։

Օկրուաշվիլին բերման էր ենթարկվել հուլիսի 25-ին դատարանի կայացրած որոշման հիման վրա։ Նախօրեին նրան պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել բռնություն ենթադրող գործողությունները կազմակերպելու, ղեկավարելու եւ դրանցում մասնակցելու համար։

Շաբաթ դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է Օկրուաշվիլիի եւ հունիսի 20-ի ակցիայի եւս երկու մասնակիցների խափանման միջոցը, փակ էր։ Դատավորն այդ որոշումը կայացրել էր լսումների սկզբից կարճ ժամանակ անց, քանի որ քաղաքական գործչի կողմնակիցներն աղմկում էին դահլիճում։

Օկրուաշվիլիի պաշտպանական կողմը խնդրում էր, որ նրան ազատ արձակեն հետաքննության ընթացքում առանց սահմանափակումների, սակայն դատարնը մերժել է։

Օկրուաշվիլիի հետ միասին դատարանը կալանել է հունիսի 20-ի ակցիայի եւս երկու մասնակիցներին՝ Գեորգի Ջավախիշվիլիին եւ Թորնիկե Դատաշվիլիին։

Ընդդիմության ներկայացուցիչները գնահատում են «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդի կալանքը որպես քաղաքական ճնշումների սկիզբ։ Նրանք համարում են, որ իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որին անվանում են ոչ ֆորմալ առաջնորդ, փորձում է հեռացնել ընդդիմադիրներին նախքան 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Որոշ քաղաքական գործիչներ կապել են Օկրուաշվիլիի կալանքը «Ռուստավի 2» բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր հեռուստաալիքի գործի հետ։

Ուրբաթ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անվանել է Օկրուաշվիլիի կալանքի քաղաքական բնույթի մասին ընդդիմության հայտարարությունները որպես էժանագին սպեկուլյացիա։ Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանում կա արդար եւ օբյեկտիվ արդարադատություն, եւ կան անպատասխանատու քաղաքական գործիչներ, որոնք բոլոր գործընթացներից փորձում են ավելացնել սեփական քաղաքական միավորնարն ու արժեքը։