Դատարանը հետ է վերադարձրել «Ռիվալ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Արմօյլ»-ի և պետական մի շարք գերատեսչությունների |hetq.am|
06:21 - 24 հուլիսի, 2019

Դատարանը հետ է վերադարձրել «Ռիվալ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Արմօյլ»-ի և պետական մի շարք գերատեսչությունների |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետ է վերադարձրել «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի դիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի, Շրջակա միջավայրի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի:

«Ռիվալ ՍՊԸ»-ն և Ռաֆիկ Վիրաբյանը այս տարվա հուլիսի 1-ին ներկայացրած հայցադիմումով դատարանից պահանջել էին արգելել վնաս պատճառող գործունեությունը: Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում «Արմօյլ» ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է:

Դատարանը «Ռիվալ» ՍՊԸ-ի և Ռաֆիկ Վիրաբյանի դիմումը հետ է վերադարձրել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա:

Նավթամթերքի գործարանի շինարարական աշխատանքները սկսելու ժամանակներից մինչև օրս Ռաֆիկ Վիրաբյանը տասնյակ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններ՝ այդ թվում վարչապետի և նախագահի աշխատակազմեր, գլխավոր դատախազություն, նախարարություններ տեսչական մարմիիններ, սակայն դրանցից և ոչ մեկից իրեն բավարարող պատասխան չի ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել