armtimes.com: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա որոշմամբ մերժել է Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու հարցով նրա պաշտպանի բողոքը:

Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մինչ բուն գործի քննությունը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոք էր ներկայացրել հսկող դատախազին, որն այն մերժել էր անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում