Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դատավորն ինքաբացարկ չի հայտնի |aysor.am|
08:54 - 14 մայիսի, 2019

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. Դատավորն ինքաբացարկ չի հայտնի |aysor.am|

aysor.am։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Այսինքն՝ Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։

Մայիսի 13-ին դատարանում կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայտարարելով, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովում։

Ըստ փաստաբանի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։

Այնուհետև, ներկայացնելով ինքնաբացարկի 2-րդ հիմքը, փասաբան Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում հարցերի միջոցով կարողացել է հասկանալ, որ դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել