Դատարանն արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ն թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում |news.am|
13:27 - 06 ապրիլի, 2019

Դատարանն արձանագրել է՝ Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ն թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Այս մասին հայտնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել