Դա գովազդ էր, ոչ թե բարեգործություն. Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի ռեպորտաժի մասին |lragir.am|
21:30 - 06 ապրիլի, 2020

Դա գովազդ էր, ոչ թե բարեգործություն. Նիկոլ Փաշինյանը՝ հայտնի ռեպորտաժի մասին |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարեգործության դեպքին, որը լայնորեն ցուցադրվել է հեռուստաընկերություններից մեկով՝ չնշելով անուններ: Այս մասին նա խոսել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելիս:

Փաշինյանը նշել է, որ խնդրել է հաշվել, թե ինչ է բաժանվել, և պարզվել է, որ ամեն փաթեթի պարունակությունը մոտ 3000 դրամ է կազմել, իսկ ընդհանուր՝ 350-400 հազար դրամ: Վարչապետի խոսքով, երբ այս թիվը համեմատեցին հեռուստատեսային գովազդի րոպեների հետ, որի համար ենթադրում են՝ չի վճարվել, ստացվեց, որ այս ձեւով հեռուստատեսային գովազդի գներից ավելի էժան է ստացվում:

Ստացվում է, որ սա շատ ձեռնտու, շահավետ գործողություն է, որն այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է, ասել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել