Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ
14:46 - 06 մայիսի, 2020

Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն` (https://www.gov.am/files/docs/4041.pdf),

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։

Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել