Դեպի Վրաստան թռիչքները դադարեցնելու մասին ՌԴ որոշումն անհամաչափ է ու անարդար. Դոնալդ Տուսկ |tert.am|
08:30 - 12 հուլիսի, 2019

Դեպի Վրաստան թռիչքները դադարեցնելու մասին ՌԴ որոշումն անհամաչափ է ու անարդար. Դոնալդ Տուսկ |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումն անարդար է, գրում է apsny.ge-ն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Տուսկն անդրադարձել է ռուսական իշխանությունների որոշմանը:

«ՌԴ որոշումն անհամաչափ է, անարդար: Այս պարագայում Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Վրաստանին և լիովին հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները, Վրաստանը բազմիցս ցույց է տվել ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայության հաստատմանն իր հանձնառությունը»,- ասել է Տուսկը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս համագործակցության շրջանակում երկրի դատական համակարգն ավելի շատ հանրային վստահություն ձեռք կբերի, իսկ տնտեսությունն առավել գրավիչ կդառնա օտարերկրյա ներդրողների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել