Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան
13:07 - 23 ապրիլի, 2020

Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են։

«Մարզային անցակետերը հանվել են։ Կարելի է ասել՝ բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք՝ որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում»,- նշեց նա:

Փոխվարչապետ խոսքով՝ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ԱԻՆ-ի աշխատակիցները, և՛ ծրագրավորողները աշխատում են, և համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը:

«Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ՝ մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել