Դեսպան Փոլադյանը հանդիպումը Իրաքի առողջապահության նախարարի հետ
08:29 - 15 ապրիլի, 2019

Դեսպան Փոլադյանը հանդիպումը Իրաքի առողջապահության նախարարի հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին (Dr. Ala'a Al Alwan)։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձավ 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռբերվեց վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։

Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել