«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի |shantnews.am|
09:30 - 09 ապրիլի, 2020

«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի |shantnews.am|

shantnews.am: ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջը։

Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։

Դեսպանատունը երաշխավորում է, որ համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել