«Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի
15:51 - 17 ապրիլի, 2020

«Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վերջիններս հրաժարվել են հետևել բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։

Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։

Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել