Դոնալդ Թրամփը Դավոսում կհանդիպի Իրաքի նախագահին և Եվրահանձնաժողովի ղեկավարին |tert.am|
05:37 - 21 հունվարի, 2020

Դոնալդ Թրամփը Դավոսում կհանդիպի Իրաքի նախագահին և Եվրահանձնաժողովի ղեկավարին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին կհանդիպի Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը

ТАСС-ի հաղորդմամբ՝ ամերիկացի առաջնորդը հանդիպում կունենա Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգոյի և Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանի հետ: Բանակցությունների թեմաներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեկ տարի առաջ ամերիկացի նախագահը ԱՄՆ կառավարության աշխատանքը մասամբ կաթվածահար արած բյուջետային ճգնաժամի պատճառով հարկադրված էր չեղարկել ֆորումին իր մասնակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել