Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացիներին շարունակել սոցիալական հեռավորություն միջոցառումները
11:19 - 21 ապրիլի, 2020

Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացիներին շարունակել սոցիալական հեռավորություն միջոցառումները

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է նահանգապետերի հետ՝ համոզված լինելու, որ նահանգներում կան բավարար քանակությամբ թեստեր։

Թրամփը նաև ավելացրել է, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրի Կուոմոն պետք է այցելի Սպիտակ տան՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակի դեմ իրականացվելիք միջոցառումները։ 

Ճեպազրույցի ժամանակ նախագահը նաև կոչ է արել ամերիկացիներին շարունակել սոցիալական հեռավորություն միջոցառումները՝ չնայած նրան, որ ամբողջ երկրով մեկ մարդիկ դուրս են գալիս ցույցերի՝ պահանջելով չեղարկել սահմանափակումների ռեժիմը ու վերսկսել տնտեսական գործունեությունը։

 

Աղբյուրը՝ uk.reuters.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել