Դուք գիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|
08:22 - 25 հոկտեմբերի, 2019

Դուք գիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am։ «Դուք գիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն»,- այսօր ԱԺ ճեպարզույցների ժամանակ լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, երբ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանին իր կարծիքն արտահայտելու համար ազատեցին աշխատանքից:

Ըստ Անդրանիկ Քոչարյանը՝ ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է օրենքով սահմանված իրենց ծառայությունն իրականացնեն, նրանք քաղաքականության մեջ անելիք չունեն: «Եթե այդպես է գնահատվել իր հայտարարությունը և որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, բնականաբար որոշումը պետք է չհապաղեր:

Ես ափսոսում եմ, որովհետև Հովհաննես Քոչարյանն այս ընթացքում մեր հանձնաժողովի հետ շատ լավ է աշխատել: Դա կորուստ է ոստիկանության համար: Բայց նման բարձր դիրք զբաղեցնող ոստիկանը նաև պետք է իմանա, որ լրագրողներից պետք է մի քիչ զգույշ լինի: Լրագրողները ցանկացած հարց կարող են տալ, իրենք էլ պետք է պատրաստ լինեն, որ չընկնեն քաղաքական որևէ շահարկման մեջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Վարչապետի խոսնակն ասել է, որ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է, քանի որ քաղաքական հայտարարություն է արել: Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեմ է Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել