ԵԱՀԿ-ն հայտնել է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման մասին |tert.am|
10:20 - 19 մարտի, 2020

ԵԱՀԿ-ն հայտնել է ԼՂ հակամարտության գոտում մշտադիտարկման աշխատանքների դադարեցման մասին |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,-ասել է Կասպրշիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել