tert.am։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Ինչպես փոխանցում է Еuroradio-ն, ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ:

«Մենք ընդգծել ենք, որ մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակել են: Այդ ընտրությունները ցույց են տվել ժողովրդավարական պարտավորվածությունների պահպանման լիակատար բացակայություն: Երկրում, որտեղ խորհրդարանի լիազորություններն ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները ձևականության կվերածվեն»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Բելառուսում կայացել են նախօրեին, որի արդյունքով 110 պատգամավոր է ընտրվել, նրանց թվում 11 կոմուսնիստներ, մոտ 90-ը՝ ոչ կուսակցական գործիչներ: