ԵԱՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել. Միքայել Մելքումյան |aysor.am|
08:19 - 10 հունիսի, 2019

ԵԱՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել. Միքայել Մելքումյան |aysor.am|

aysor.am։ ԵԱՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը

«Առայժմ միասնական շուկաները չեն կայացել, սա այն է, ինչին մենք ձգտում էինք: Կան պայմանավորվածություններ, բայց այս գործընթացն իր տեմպերով և բովանդակությամբ ավելի արագ կարող է տեղի ունենալ», - ասաց Մելքումյանը:

Վերջինս ընդգծեց, որ օրենքների ներդաշնակեցումը ԵԱՏՄ երկերներում դանդաղ է ընթանում՝ նշելով, որ անձամբ նամակ է հղել վարչապետին ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու համար, որը կզբաղվի օրենքների ներդաշնակեցմամբ:

 

Իր խոսքում Մելքումյանը նաև կարևորեց Իրանի կողմից այսօր ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը՝ նկատելով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար մեծ պոտենցիալ կա:

«Հուսով ենք՝ երեք տարին կլրանա, և վերջնական ազատ առևտրի ռեժիմին կանցնենք», - հավելեց Մելքոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել