ԵՀ-ի եւ ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը |armenpress.am|
08:23 - 24 հունվարի, 2020

ԵՀ-ի եւ ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն Է ստեղծում: Այդ մասին հունվարի 24-ին ԵՀ-ի նախագահը հայտնել Է իր Twitter-ում:

«Շառլ Միշելը եւ ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Միշելը Twitter-ում նշել Է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Թագավորությունը «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել Է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել