ԵՄ-ի  հետ քննարկել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, դպրոցաշինության նախագծեր․ Նիկոլ Փաշինյան
07:52 - 07 մարտի, 2019

ԵՄ-ի հետ քննարկել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, դպրոցաշինության նախագծեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացնենք:

Հաջորդ մեծ նախագիծը, դա Հայաստանում ջրամբարաշինության ծրագիր իրականացնելու և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրման պլանն է: Այս համատեքստում, չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը:

Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Իհարկե, այդ ծրագիրը իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակները, որպեսզի այդ դպրոցները համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին և կրթության բովանդակային ժամանակակից բոլոր չափանիշներին:

Ունենք անելիքներ նաև արդարադատության ոլորտում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել