ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան սկսել են Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլը |news.am|
20:35 - 05 մարտի, 2020

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան սկսել են Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլը |news.am|

news.am: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան սկսել են Միացյալ Թագավորության` ԵՄ-ից դուրս գալու (Brexit) վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը, որը նվիրված է ապագա առեւտրային հարաբերություններին: Այս մասին հինգշաբթի բրիտանացի իր գործընկեր Դեյվիդ Ֆրոստի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է Brexit-ի հարցերով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անցկացրել ենք այս բանակցությունների առաջին փուլը, որոնք շատ հագեցած կլինեն եւ ուղղված կլինեն ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ սերտ համագործակցության նոր, իրավական հիմունքներով վերակառուցմանը»,- ասել է նա:

Բրիտանական իշխանությունները մտադիր են ազատ առեւտրի համաձայնագրի հասնել ԵՄ-ի հետ, ինչպիսին գործում է ԵՄ-ի եւ Կանադայի միջեւ: Նման պայմանավորվածությունը թույլ կտա գրեթե ամբողջովին առանց մաքսատուրքերի առեւտուր իրականացնել, սակայն մի շարք մաքսային ստուգումներ է սահմանում ապրանքների համար եւ չի տարածվում Մեծ Բրիտանիայի համար կարեւոր ծառայությունների շուկայի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել