ԵՄ-ն թույլատրել է վիզայի փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից կես տարի առաջ |panarmenian.net|
08:49 - 07 հունիսի, 2019

ԵՄ-ն թույլատրել է վիզայի փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից կես տարի առաջ |panarmenian.net|

panarmenian.net։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Խորհուրդն ընդունել է վիզաների օրենսդրության փոխոխությունները, որոնք կբարելավեն պայմաններն օրինական ճանապարհորդների համար, ինչպես նաև կընդլայնեն ապօրինի ներգաղթի հետ կապված խնդրների լուծման գործիքակազմը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում: Բացի այդ, հայտը հնարավոր կլինի լրացնել և ստորագրել էլեկտրոնային եղանակով, գրում է Esquire.ru-ն:

Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի:

Այժմ այդ գործընթացը վիճակահանության պես է աշխատում՝ նույնիսկ, եթե զբոսաշրջիկը դրական պատմություն ունի, երաշխիք չկա, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա: Շատ երկրներ ընդամենը կես տարով են մուտքի արտոնագիր տալիս, կամ ուղևորության ժամանակահատվածի համար միայն, անկախ վիզային պատմությունից:

Սակայն, հյուպատոսական գանձումը վիզայի համար կավելանա՝ €60-ի փոխարեն դառնալով €80: Այն երկրների համար, որոնց հետ գործում է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, գանձումը €30-ի փոխարեն կկազմի €40:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից կես տարի անց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել