tert.am:   Եվրամիությունը երեք քառորդով կրճատել է Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Եվրախորհրդարանին ուղղված նամակում:

Ֆինօգնությունը, որը նախատեսված է բարեփոխումներ անելու համար, 2020-ին 75 տոկոսով կրճատվել է Թուրքիայի համար՝ նախապես հաստատված գումարի համեմատ:

Այժմ Անկարան այդ ծրագրի շրջանակներում միայն 168 մլն եվրո կստանա, որից 150-ը՝ ժողովրդավարության և իրավական պետության ոլորտում նախատեսված բարեփոխումների համար, ևս 18 մլն-ը՝ գյուղերի զարգացման համար:


Բորելի խոսքով՝ նման որոշման համար պատճառ են հանդիսացել Միջերկրական ծովում գազի հարցով վիճաբանությունն ու Անկարայի գործողությունները Սիրիայում:

Ֆինասնսական օգնությունը հատկացվում է ԵՄ անդամ դառնալու թեկնածու երկրներին: ԵՄ-Թուրքիա բանակցություններն անդամակցության հարցով երկար ժամանակ սառեցված են, մինչդեռ երկիրը 2014-2020 թականներին ԵՄ-ից ստացել է 3.5 մլրդ եվրո: