ԵՄ-ն ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը. դեսպան |news.am|
13:56 - 26 փետրվարի, 2020

ԵՄ-ն ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը. դեսպան |news.am|

news.am: Եվրամիությունը ցանկանում է պահպանել եւ ամրապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նրա խոսքով՝ եվրոպացիներն ակտիվորեն համագործակցում են այդ ուղղությամբ իրենց բոլոր գործընկերների հետ: «Մենք բոլորս հավատարիմ ենք փոխադարձ համագործակցության խորացման սկզբունքին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ազատություն, անվտանգություն եւ արդարադատություն»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ այդ ամենն արվում է նաեւ իրավունքի գերակայության եւ հիմնարար ազատությունների ամրապնդման համար

Այդ ուղղությամբ, Վիկտորինի գնահատմամբ, գրանցվել են լուրջ հաջողություններ եւ ձեռքբերումներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել