ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|
09:49 - 01 հուլիսի, 2019

ԵՄ երկրների առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ. նիստը դադարեցվել է |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դադարեցրել է Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիության երկրների առաջնորդները պետք է համաձայնեցնեին Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածությունը: Այդ մասին լույս հուլիսի 1-ին Twitter-ում հայտնել է Տուսկի ներկայացուցիչ Պրեբեն Աամանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի հաջորդ ղեկավարն ամենայն հավանականությամբ կլինի նիդեռլանդցի սոցիալ-դեմոկրատ գործիչ Ֆրանս Տիմմերմանսը:

Սակայն Վիշեգրադյան խմբի անդամները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը, քանի որ որպես Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերի տեղակալ՝ նա կողմ էր արտահայտվել Վարշավայի ու Բուդապեշտի նկատմամբ պատժամիջոցներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել