ԵՊՀ-ում կստեղծվի Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն |news.am|
11:10 - 26 դեկտեմբերի, 2019

ԵՊՀ-ում կստեղծվի Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն |news.am|

news.am: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խորհրդի անդամները կողմ քվեարկեցին Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն ստեղծելու մասին որոշմանը։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանն ասաց, որ կենտրոնը ինքնաֆինանսավորվող ստորաբաժանում է լինելու, որոշ գումար թողնվելու է համալսարանին՝ տարածքի, լույսի դիմաց։ Կենտրոնը լեզուների ուսուցման ծառայություններ կմատուցի ինչպես ԵՊՀ ուսանողներին, այլ բոլոր քաղաքացիներին, որոնք պատրաստ կլինեն վճարել այդ ծառայության դիմաց։

Կենտրոնի ղեկավարը կլինի ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը։

Ապրեսյանն ասաց, որ այստեղ լեզվի ուսուցում է իրականացվելու, ավելի մատչելի արժեքով, քան օրինակ այսօր կրկինուսույցների մոտ է իրականացվում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել