ԵՏՀ-ն ցանկանում է Ռուսաստանին պարտավորեցնել խանութներ վերադարձնել ալկոհոլային էներգետիկները |news.am|
06:21 - 08 հուլիսի, 2019

ԵՏՀ-ն ցանկանում է Ռուսաստանին պարտավորեցնել խանութներ վերադարձնել ալկոհոլային էներգետիկները |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշումների նախագիծ է պատրաստել, որով Ռուսաստանին պետք է պարտավորեցնեն վերականգնել թույլ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքների արտադրությունն ու շրջանառությունը:

ԵՏՀ փաստաթուղթն ուղղված է ավելի վաղ երկրում մտցված սահմանափակումներից հրաժարվելուն: Պարբերականը հայտնում է, որ դրանով կոլեգիան ՌԴ-ին իրազեկում է 2014 թվականի ԵՏՄ մասին պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին:

«Դրանից հետեւում է, որ արտադրանքը, որը համապատասխանում է միության տեխնիկական կանոնակարգերին, առանց լրացուցիչ սահմանափակումների շրջանառության մեջ է դրվում ԵՏՄ երկրների տարածքում»,- «Իզվեստիային» ասել է կոլեգիայի խորհրդակցության մասնակիցներից մեկը:

Հստակեցվում է, որ ալկոհոլային էներգետիկները համապատասխանում են այդ տեխկանոնակարգավորումներին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին»: Սրա հետ կապված ազգային օրենսդրությունը դրանց նկատմամբ չի կարող կիրառվել, կարծում են ԵՏՀ-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել