Եզրակացությունը ավելի շուտ բացասական է, քան դրական․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան
11:40 - 17 օգոստոսի, 2019

Եզրակացությունը ավելի շուտ բացասական է, քան դրական․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ։
Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել ևս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, և ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվնազն ավելի շուտ բացասկան է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։

Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։

Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը և հետևանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց և հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել