Եթե Մանվել Գրիգորյանը մնար ՔԿՀ–ում, ապա դա կդիտվեր խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ |news.am|
11:30 - 15 հուլիսի, 2019

Եթե Մանվել Գրիգորյանը մնար ՔԿՀ–ում, ապա դա կդիտվեր խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ |news.am|

news.am։ Մանվել Գրիգորյանը գտնվում էր Նաիրի ԲԿ-ում: Նրան այնտեղից տեղափոխեցին ՔԿՀ: Մենք դրանից հետո այց իրականացրեցինք Մանվել Գրիգորյանին, ուսումնասիրեցինք նրա բժշկական փաստաթղթերը, ինչից հետո եզրահանգում եղավ, որ ՔԿՀ-ն չունի պայմաններ, որպեսզի երաշխավորի նրա առողջական վիճակը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հիշեցնելով քաղաքացիական բժշկի եզրակացությունը, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:
«Մենք միանգամից հայտարարեցնք, որ Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց լսեցի ՄԻԵԴ-ի հայտարարությունը, որ Գրիգորյանին պետք է տեղափոխել «Նաիրի» ԲԿ:

ՄԻԵԴ-ը բառացիորեն ասաց այն, ինչ հայտարարել էի ես մի քանի ժամ առաջ: Որովհետեւ մենք աշխատում ենք նույն դատարանի սկզբունքներով։ Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխել նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, թե սա եւս մեկ ապացույցն է, որ ՄԻՊ-ի դիրքորշումները համընկնում են ՄԻԵԴ-ի որոշումների հետ։

Թաթոյանը նշեց, որ խոշտանգման մասով գնահատակներ չի կարող տալ. «Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել ՔԿՀ-ում, այո, խոշտանգում կլիներ։ Ոչ միայն խոշտանգում, այլ անմարդկային վերաբերմունք, եթե նա շարունակեր մնալ ՔԿՀ–ում, դա միջազգային կանոն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել