shantnews.am: Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ կա սթրեսային անկայունություն:

«Մանվել Գրիգորյանն ունի 33-ից ավելի հիվանդություն: Ե´վ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն: Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ դատական ակտն ասել ավելորդ մակդիրներ, պետք չէ»:

Պաշտպանի խոսքով` «տուշոնկան» հնարածին մեղադրանք է, և Մանվել Գրիգորյանին դրա մեջ մեղադրելը անիմաստ է:

Լևոն Բաղդասարյանի խոսքով` մեր դատախազությունում պետք է ռեֆորմատիկ փոփոխություններ անել.

«Երբ մեզ ասում են, որ սա գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, դատախազը նշում էր, որ մենք միտումնավոր ենք ասում, որ նեղը գցենք դատարանին: Այսօր մենք ունեցանք 2 անհապաղ միջոցի որոշում: Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ, որ անհապաղ միջոց կիրառի»: