Եթե «Մտքերի գագաթնաժողով»-ի նման հարթակներ չլինեն, մենք պարզապես չենք հասցնի մարտահրավերների հետևից. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ |armenpress.am|
10:58 - 08 հունիսի, 2019

Եթե «Մտքերի գագաթնաժողով»-ի նման հարթակներ չլինեն, մենք պարզապես չենք հասցնի մարտահրավերների հետևից. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am։ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը կարևոր է համարում արագ փոփոխվող աշխարհում և կարծում է, որ նման գագաթնաժողովները օգնում են հասկանալ այդ փոփոխությունների ուղղությունները:

Ասուլիսի ժամանակ Շվիդկոյը նշեց, որ գրեթե հիսուն տարի առաջ մարդիկ ապրում էին կայուն աշխարհում, բայց այդ աշխարհը այլևս գոյություն չունի:

«Այն ժամանակ խոշոր ընկերություններում աշխատակազմի վերապատրաստում էին անցկացնում 3 տարի մեկ, որոշ ժամանակ անց՝ տարին մեկ: Այսօր աշխատակազմի վերապատրաստումը տեղի է ունենում ամեն օր: Սա ժամանակի պահանջն է, որովհետև մարտահրավերները չափազանց շատ են:

Եթե նման հարթակներ չլինեն, մենք պարզապես չենք հասցնի մարտահրավերների հետևից: Մենք խեղդվում ենք տեղեկատվական հոսքի մեջ, և դրա հետ մեկտեղ չունենք փոխըմբռնում»,-ընդգծեց Շվիդկոյը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել