Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը |tert.am|
10:34 - 12 սեպտեմբերի, 2019

Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը |tert.am|

tert.am։ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին խորհրդարանում կփոխարինի Արթուր Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ ընթացակարգին համապատասխան կստանձնի օրենսդրի մանդատը:

Նշենք, որ Մանուկյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, նաև երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան է: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Արթուր Մանուկյանը  չցանկացավ անդրադառնալ Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառներին և որակել որպես պատասխանատվությունից հրաժարվելու քայլ:

«Պատասխանատվությունը նրա համար է, որ ինչ-որ մեկը պետք է ստանձնի, ես իհարկե չեմ պատկերցնում, որ այս ամենը հեշտ է լինելու: Երբ պարզ էր, որ հեղափոխությունը եղավ, ես հասկանում էի, որ լինելու է ծայրահեղ դժվար: Եթե այն ժամանակ ենթադում էի, այսօր արդեն գիտեմ, որ ամեն քարի տակ ական կա դրված, հնարավոր չէ մեկ ոլորտին նույնիսկ ամենաթույլ ուժգնությամբ ձեռք տալ և ահավոր խնդիրներ դուրս չգան:

Այդ խնդիրները մեկ օրվա չեն, դրանք տասնյակ տարիների խնդիրներ են, բայց խնդիրն այն է նաև, որ մենք պետք է ապրենք, դրանք չենք կարող թողնել մյուս սերնդի վրա, պետք է խնդիրը վերցնենք, փորձենք լուծումներ գտնել, եթե կարողացանք՝ ուրեմն լավ, եթե ոչ, գոնե պարզ լինի, որ կա խնդիր, որի շուրջ մեր ուժերը չհերիքեց և մյուս սերունդը կարող է լուծում գտնել, ոչ թե բացահայտեն իրենց համար տարբեր խորություներով թաքնված ականներ, որոնցից կարելի է նաև զարհուրել, ո՞նց կարելի է այդ խնդիրները չլուծելով առաջ գնալ, ապրել երջանիկ, հարուստ ու անհոգ»,-ասաց նա:

Արթուր Մանուկյանն առանց անձնավորման նշեց, թե թիմային պատասխանատվություն չվերցնելն իր համար անընդունելի է: «Ես թատրոնի, երգչախմբի մարդ եմ և, եթե մի օր որոշեմ, որ թիմային պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա, դա կլինի աղետ, ապուշություն: Եթե թատրոնի ներկայացման ժամանակ որոշեմ, որ ես թիմային չեմ, անհատական եմ և իմ ուղին պետք է տանեմ, ես կլինի հիմար վիճակում՝ ներկայացման, հանդիսատեսի և իմ կոլեգաների առջև»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նա ընդունո՞ւմ է, որ պետք է որոշ դեպքերում իր մոտեցումները վերանայվեն, գուցե զիջվեն թիմային որոշմանը, Արթուր Մանուկյանը նշեց, որ ինքն այն թիմի անդամ է, որտեղ երբեք չեն վերաբերում խնդրին ստորադասելու կամ վերադասելու սկզբուքնով: «Կարծիքները հնչում են, փորձում են փաստարկված լինել, լսվում են կարծիքները և փորձում ենք ընդհանուր եզր գտնել, որովհետև քաղաքականության մեջ մեկի կարծիքը դա ոչինչ է, բայց միաժամանակ բազմակարծությունը նրա համար է, որ ի վերջո գաս հանգուցալուծման:

Բազմակարծությունը դրա համար է, ոչ թե ամեն մեկը մի բան գոռա, սելը ամեն մեկն իր կողմը տանի: Իմ փորձառությունը կուսակցությունում ինձ վստահություն տալիս է, որ ես լսված կլինեմ, հաշվի առնված կլինի, բայց ընդհանուր որոշումը պետք է լինի, և բոլորս ոչ թե պետք է ծառայենք, այլ փորձենք այդ որոշումը ի կատար ածենք, որպեսզի աջը աջ լինի, ձախը՝ ձախ, որ հասկանալի լինի, թե այդ մարդիկ ուր են գնում, կգնան մյուսները, թող ճիշտ գնան, սիրով, ամեն ինչ բաց ու թափանցիկ է»,-ասաց նա:

Նորընտիր պատգամավորը համաձայն է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարևոր փորձություն է իր քաղաքական ուժի համար: «Դեռ շատ հստակ լուծում չկա իշխանության կողմից, դեռ կարծիքները ազդեցություն ունեն և դեռ կունենան, որոշումն անպայման կլինի, և եթե դա լինի մեր թիմի վերջը, թող լինի մեր թիմի վերջը, թող գա ուրիշ թիմ, որը կարող է Ամուլսարի հարցը լուծել այնպես, որից բոլոր կողմերը գոհ կլինեն»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել