Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան
12:32 - 12 մարտի, 2020

Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն:  Վարչապետն այս մասին ասաց Ջերմուկում  ընթացող հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ։ Բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:

Փաշինյանը նշեց որ  կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով կխնդրեն  մեկուսացվել  իրենց տներում։ 

Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է:

«Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել