Եթե հնարավոր չէ տարհանումը, լուծվում է կեցության հարցը. Ավետ Ադոնցը՝ արտերկրում գտնվող հայրենակիցների մասին |shantnews.am|
13:47 - 31 մարտի, 2020

Եթե հնարավոր չէ տարհանումը, լուծվում է կեցության հարցը. Ավետ Ադոնցը՝ արտերկրում գտնվող հայրենակիցների մասին |shantnews.am|

shantnews.am: Արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել ՀՀ քաղաքացիներին Չինաստանից, Իտալիայից և այս գիշեր նաև Կալկաթայից տարհանելու ուղղությամբ: Վերջինը պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ և Մայր աթոռի ֆինանսավորմամբ է իրականացվել, և Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցից վերադարձել են 68 երեխաներ և ուսուցիչներ: Այս մասին մարտի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Եթե չկան տարհանումներ, ապա դեսպանությունները ուղղորդում են, թե ինչեպս պետք է վերադառնան, ինչ չվերթներ կան, որոնք են ճիշտ ճանապարհները՝ շատ անգամ նույնիսկ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով: Վերադառնալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ, կնշեմ դրանցից երեքը` այդ երկրում, ուր գտնվում է մեր քաղաքացին, այն կարանտինային ռեժիմները, որ սահմանափակում են ազատության աստիճանը, երկրորդ՝ տեղափոխման հետ առողջապահական ռիսկերը և 3-րդ` օդային հաղորդակցությզն հետ կապված այսօր խիստ և շատ խիստ սահմանափակումները»,- ասաց Ավետ Ադոնցը և կրկին կոչ արեց մեր համաքաղաքացիներին լավ տիրապետել իրավիճակին և կապի մեջ գտնվեն դեսպանությունների հետ:

Ավետ Ադոնցը ևս մեկ անգամ շեշտեց, որ օրեցօր ավելի են դժվարանում օդային հաղորդակցության հետ կապված խնդիրները:

«Եթե չի հաջողվում վերադառնալ, դիվանագիտական ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որ կարգավորվի մեր քաղաքացիների կացությունը այդ երկրում՝ ապահովելով այն մինիմում անհրաժեշտը, որ պետք է կացությունը ապահովելու համար և դա արվում է՝ օգտագործելով մեր համայնքային ռեսուրսները»,- հայտնեց Ադոնցը:

Փոխնախարարը նաև ներկայացրեց այն ֆինանսական օգնությունը, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել