Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|
13:49 - 02 ապրիլի, 2020

Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն «Ազդարար» կայքի միջոցով ծանուցել են բնական գազի սակագների վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020 թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով խավի սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել շուրջ 36 տոկոսով։ Մինչ այժմ նրանք սովորական՝ 139 դրամի փոխարեն վճարում էին 100 դրամ։ Այժմ ընկերությունը ցանկանում է մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար գազի 1000 խմ դիմաց սահմանել 135 հազար 909.6 դրամ սակագին։

Հարցին, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ, փոխվարչապետը պատասխանել է․

«Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ- կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծլ է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները: 

«Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ես 31.03.2020թ. դիմել եմ «Գազպրոմ ՀԲԸ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով, որով առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես՝ նշված 165 ԱՄՆ դոլար սահմանի գնի նվազեցման շուրջ»,- հայտնել է Գրիգորյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել