factor.am: Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների դատախազին ներկայացված բացարկի միջնորդությանը ասաց, եթե գործից նյութեր են հանվել, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, դա ոչ թե բացարկի, այլ քրեական հետապնդման հիմք է․ «Եթե նախաքննության և նախաքննությունից դատավարության անցնելու ընթացքում մեղադրանք է հնչեցվում, դա բացարկի հիմք չէ, եթե կան նյութեր, որոնք թաքցվել են, կամ գործից հանվել են, դա քրեորեն հետապնդելի արարք է։ Ես նման տեղեկություններ չունեմ»։

Բացի այդ, Եգորյանը նաև նշեց, որ բացարկի ներկայացված բոլոր հիմքերը բավարար փաստարկներ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։