lragir.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նախքան դատավորների արտահերթ ժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրությունից թաքցնելու ոչինչ չունի:

«Իմ եկամուտները հայտարարագրել եմ 3 մլն դրամ և 3000 դոլար: Որևիցե մութ կետեր չկան, իմ տարեկան աշխատավարձը կազմել է մոտ 6 մլն դրամ: Զոքանչիս անունով որևիցե գույք չունեմ, չեմ ունեցել: Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան ժամը 9-ին լինի, ես պատրաստ եմ ենթարկվել»,-ասաց դատավորը:

Նա նշեց, որ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա: Բայց պետք է նախ և առաջ դատավորների անկախության ու սոցիալական երաշխիքների հարցերը բարձրացվեն, և ծանրաբեռնվածությունը նվազի: