Եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել մեր ավտոերթին, կստանան դրա պատասխանը. Արեգ Կյուրեղյանը՝ Արցախ ավտոերթի մասին |tert.am|
10:22 - 04 ապրիլի, 2019

Եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել մեր ավտոերթին, կստանան դրա պատասխանը. Արեգ Կյուրեղյանը՝ Արցախ ավտոերթի մասին |tert.am|

tert.am: Մենք Արցախը դիտարկում ենք որպես ՀՀ մաս, մարզերից մեկը, եթե ինչ-որ մեկը փորձի խոչընդոտել ավտոերթին, կստանա համապատասխան վերաբերմունք: Այս մասին ասել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ Արցախ ավոտերթ իրականացնելիս կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ օրերս ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասյանն իրենց խորհուրդ էր տվել չհատել Արցախի սահմանը:

«Ես չեմ ասում, թե սադրանքների չենք սպասում կամ հակառակը: Ես ասում եմ՝ եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել մեր ավտոերթին, նա այդ քայլը կանի ՀՀ քաղաքացու նկատմամբ, ինչն անպատասխան չի մնա, իրենց որոշելու խնդիրն է»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը՝ ավոտերթ կազմակերպելով՝ պատասխանում են Վիտալի Բալասանյանին, ով իրենց «ահաբեկիչ» էր անվանել, Արեգ Կյուրեղյանն ասաց.
«Ոչ, անկախ նրանից, նրա հայտարարությունը կլիներ, թե ոչ, միասնության ավտոերթ նախատեսում էինք իրականացնել: Ինչ վերբերում է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, ապա Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ: «Սասնա Ծռերի» կողմից պատասխան տրվել է»,-շեշտեց նա:

Արեգ Կյուրեղյանը չմանրամասնեց, թե Արցախ այցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվելու, օրակարգում ինչ հանդիպումներ են լինելու, և արդյոք այցի շրջանակում քննարկվելո՞ւ են նաև Արցախում նախագահական ընտրությունների հետ կապված հարցերը:

«Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշեց նա:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել