Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|
10:24 - 24 հուլիսի, 2019

Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|

news.am։ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչ եմ և տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով և մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-ասաց նա:

Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով. «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա ... չկա նման բան»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել