Եթե վատն է, ինչո՞ւ են գործատուները անհամբեր սպասում սրա ընդունվելուն․ Բաբկեն Թունյանը նոր Հարկային օրենսգրքի մասին
07:04 - 25 հունիսի, 2019

Եթե վատն է, ինչո՞ւ են գործատուները անհամբեր սպասում սրա ընդունվելուն․ Բաբկեն Թունյանը նոր Հարկային օրենսգրքի մասին

ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստով քննարկում է Հարկային օրենսգրքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր եզրափակիչ ելույթում կոչ արեց կողմ քվերակել օրենքի նախագծին։ Նա մասնավորապես ասաց․

«Սկսած առաջին ընթերցումից մինչև հիմա այս ամենն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդումից» մի սկետչ, երբ ուսանողին դասախոսը ուզում է անպայման կտրի ու հարցնում է Հիրոշիմա-Նագասակիում գցած ատոմային ռումբից, ուսանողը պատասխանում է։ Հետո հարցնում է՝ ասա բոլոր մահացածների անունները, եթե չես պատասպանում ուրեմն չես ստանում, ոչինչ չգիտես։

Հիմա էս հարկային օրենսգիրքը ակնհայտորեն շատ ավելի լավն է քան այն, ինչ-որ հիմա մենք ունենք։ Համոզված եմ՝ դուք կիսում եք իմ կարծիքը։ Մենք ասում ենք՝ եկեք մի քայլ առաջ անցնենք, հետո գլոբալ փոփոխությունների կգնանք։ Դուք ասում եք չէ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, մենք դեմ ենք։ Բայց մի պահ պատկերացնենք՝ մեր խմբակցության մեծ մասը, օրինակ, ինչ-ինչ պատճառներով բացակայում էր, դուք դեմ էիք քվեարկում ու հետո ի՞նչ էր տեղի ունենալու։ Էդ հեռանկարը պատկերացրեք։
Եթե վատն է, ինչո՞ւ են գործատուները անհամբեր սպասում սրա ընդունվելուն։ Բայց ամենատարօրինակը այն է, որ բոլորդ քննարկումներին մասնակցել եք, առաջարկներ եք արել, ընդունել ենք։ Դուք այս օրենսգրքի դրական կողմերի համար շատ մեծ ներդրում ունենք ու մենք շատ շնորհակալ ենք աշխատանքի համար ու քննադատությունների համար։ Առաջիկայում մենք կունենաք նոր Հարկային օրենսգիրք՝ թռիչքային աճ ապահովող։ Այսօրվանը մի քայլ առաջ է, դրա համար կոչ եմ անում կողմ քվեարկել»։

Մինչ այդ Բաբկեն Թունյանը նշել էր, որ «Իմ Քայլը» կողմ է քվեարկելու․

«Էն մարդկանց համար, ովքեր սպասում էին, թե օրենքը երբ է վերջապես ընդունվելու, որ 117 մլն շեմը մտնի ուժի մեջ։ Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր կքվեարկվի, քանի որ «Իմ Քայլը» կողմ է քվեարկելու, օրենքը կընդունվեի և նախագահի կողմից ստորագրվելուց հետո այդ դրույթը կմտնի ուժի մեջ։ Այսինքն օրերի հարց է մնացել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել