Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները
11:10 - 06 մայիսի, 2020

Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։

Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։

Նշենք նաև‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել