Եղեգնաձորի մշակույթի օբյեկտները քանդվում են |epress.am|

08:14 - 30 ապրիլի, 2019

Վայոց ձորի մարզպետարանը միակն է Հայաստանում, որ իր ենթակայության տակ ունի 3 մշակութային ՊՈԱԿ. մարզային մշակույթի կենտրոնը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն ու Եղեգնաձորի երաժշտական դպրոցը:

1976 թվականին կառուցված մշակույթի տանը գործում են արվեստի և այլ կրթական խմբակներ։ Պատերը խոնավ են, տեղ-տեղ հոսանքի լարերը դուրս են ցցվում։ Հատակի պարկետը քանդված է, թուլացած պատուհանները երբեք չեն փոխվել։

Մշակույթի տան ղեկավար Մարո Սիմոնյանը պատմում է, որ երկրորդ հարկի մեծ դահլիճում երաժշտություն բարձր չեն միացնում, քանի որ առաստաղ փլվում է։ 2018 -2019-ին այստեղ սովորում է մոտ հարյուր աշակերտ, պարապում է 40 հոգանոց կարատեի խումբ։

Խնդրի մասին տեղյակ է պահել նախորդ կառավարությանը, անգամ հիշում է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել տարածք և ինչ-որ ծրագրեր են մշակել, որ իրականացնեն, սակայն չի հաջողվել։

Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում Եղեգնաձորում ելույթ էր ունենում Որդան Կարմիր ռոք խումբը։

Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը ներկայացրեց Եղեգնաձորում գործող մշակութային կենտրոնների վիճակը։ «Երկրագիտական թանգարանն ու երաժշտական դպրոցը քիչ թե շատ կարողացել են վերջին տարիներին գտնել որոշ կենսական կարևորության խնդիրների լուծման տարբերակներ, թեև այստեղ էլ շարունակվում են առկա լինել շատ խնդիրներ:

Իսկ Մշակույթի տունը լուրջ վերակիրակման կարիք ունի: Սկսած կանոնադրության վերանայումից, կառվարման կազմակարպչական աշխատանքներից, վերջացրած շենքի պայմանների բարելավման աշխատանքներով: Մշակությի տանը տարիներ առաջ երկու կարևոր ներդրում է եղել նորոգվել է բեմն ու դահլիճը, կառուցվել է ջեռուցման համակարգ:

Փոխմարզպետը խնդիր է տեսնում, որ տարիներ շարունակ մշակույթի կենտրոնը կոմերցիոն գործունեության, զարգացման, շենքային պայմաններ բարելավելու համար արտաբյուջե ստեղծելու լայն հնարավորություններ է ունեցել, սակայն չի արվել:

 

Ավելին՝ epress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել